• Հայերեն (am)Հայերեն
  • Русский (ru)Русский
  • English (en)English
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    • Կանոնադրություն
    • Կառուցվածք
    • Նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպություններ
  • ԷԿՈՆՈՄԻԿԱ
    • Տնտեսական քաղաքականություն
    • Ներդրումային և գործարար միջավայրի բարելավում
    • Փոքր և միջին ձեռնարկատիրություն
    • Առևտևի և շուկայի կարգավորում
    • Որակի ենթակառուցվածք
    • Դասակարգիչներ
  • Շուկայի վերահսկողություն
    • Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն
    • Տեխնիկական կանոնակարգեր
    • Ստուգման ենթակա ոլորտներ
    • Սպառողին
    • Տնտեսվարողին
    • Ստուգումների ծրագիր
    • Հաշվետվություններ
  • ՏՐԱՆՍՊՈՐՏ
    • Ավտոմոբիլային տրանսպորտ
      • Ուղևորափոխադրումներ
      • Երթուղու սխեմաներ և չվացուցակներ
      • Սակագներ
      • Լիցենզավորում
    • Քաղաքացիական ավիացիա
  • ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
    • Էլեկտրաէներգետիկական համակարգ
    • Գազամատակարարման համակարգ
    • Վերականգնվող էներգետիկա
  • ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    • Հեռուստառադիոհեռարձակում
    • Փոստային կապ
    • Հեռախոսակապ
    • ՏՀՏ
  • ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
    • Սահմանադրություն
    • Օրենքներ
    • Օրենսգրքեր
    • Որոշումներ
    • Հրամաններ
    • Հանրային քննարկման նախագծեր
  • ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
    • Նորություններ
    • Տեսանյութեր
    • Հայտարարություններ
    • Ծրագրեր
    • Հաշվետվություններ
    • Հղումներ

Տնտեսական քաղաքականություն

  • Հիմնական
  • Փաստաթղթեր

ԱՀ կառավարման համակարգում կարևորագույն օղակներից մեկը հանդիսացող ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, կիրառելով իր տիրապետման տակ գտնվող գործիքակազմը, կոչված է ապահովելու տնտեսական աճի բարձր տեմպերի համար անհրաժեշտ պայմաններ` որպես երկրի կայուն զարգացման կարևորագույն գրավական:

Տնտեսական զարգացման քաղաքականության ոլորտում հիմնական թիրախը երկրի տնտեսության մրցունակության բարձրացումն է՝ իրական հատվածում նորարարությունների ներդրման հնարավորությունների մեծացման, արտադրողականության և բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի աճի, նորագույն արտադրությունների և տեխնոլոգիաների յուրացման միջոցով:

Արցախի  տնտեսական զարգացման օրակարգը պահանջում է նախ և առաջ նոր պայմաններում երկրի կարողությունների հստակ գնահատում, ռեսուրսների նպատակային ուղղորդում ու արդյունքին կողմնորոշված կառավարում, արտաքին ցնցումներին դիմակայելու կայուն երաշխիքների ձևավորում: Տնտեսական զարգացման նշված շրջանակում այսօր շեշտադրվում են քաղաքականության հետևյալ անկյունաքարային ուղղությունները.

– մրցակցային տնտեսության զարգացման և ձեռնարկատերերի համար հավասար մրցակցային պայմանների ապահովում,

– բարենպաստ գործարար միջավայրի ապահովում, ներդրումային գրավչության բարձրացում և մասնավոր ներդրումների խթանում,

– երկրում ստեղծագործ մարդկային կապիտալի ներուժի իրացում,

-գիտելիքի և նորարարության խթանում, նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,

– տարածքային համաչափ զարգացում, քաղաքի և գյուղի միջև գոյություն ունեցող տնտեսական ակտիվության անհավասարության կրճատում,

– նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրողի գործունեության խթանման քաղաքականության իրականացում,

– տնտեսության դիվերսիֆիկացում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,

– արդյունաբերության մրցունակության բարձրացում,

– ՓՄՁ պետական աջակցության նոր գործիքների կիրառում,

– տնտեսական աճին միտված կայուն և հուսալի արտադրական ենթակառուցվածքների զարգացում,

– երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Տնտեսական քաղաքականության այս շրջանակում է, որ հնարավորությունների ու կարողությունների անընդհատ ընդլայնումն ու կատարելագործումը կհանգեցնեն հասարակության կյանքի որակի բարձրացման և հնարավորություն կտան ամրագրել Արցախի ուրույն տեղը համաշխարհային տնտեսությունում:

 

Արցախի  Հանրապետությունում տնտեսական զարգացման քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչությունը, հեռ` (+374 47) 94-29-52, էլ. փոստ development@armei.am



ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հասցե՝ ԱՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փ. N1 շենք /Կառավարական տուն/
Հեռախոս (+374 47) 94 98 34
E-mail` info@armei.am