Հարգելի սպառող

 

Ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված խնդիրների առնչությամբ Դուք կարող եք դիմել Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն, կամ դատարան։

Տեսչությունը իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝

 

  • ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման,

 

  • չափումների միասնականության ապահովման,

 

  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման,

 

  • թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման բնագավառներում:

 

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը կարող եք դիմել ապրանքի որակի հետ կապված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են՝ սերտիֆիկատի, հայտարարագրի, մակնշման բացակայությունը, չափագիտական խախտումների՝ այն է, երբ ապրանքը թերկակշռվում է կամ թերլիցքավորվում եւ այլն։ 

 

 

Դուք կարող եք դիմել մեզ յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-ից 18:00: Կարող եք Ձեր հարցադրումները, դիմում-բողոքները և առաջարկություններն ուղղել Տեսչության աշխատակազմին՝ զանգահարելով  (+374 47) 95-10-04 հեռախոսահամարով, կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն-դիմում market@armei.am էլ. հասցեով: 

 

Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել նաեւ հաճախ տրվող հարցերի էջում (ՀՏՀ)։