Անշարժ գույքի կադաստրի վարչությունը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:,որն իր իրավասությունների սահմաններում  իրականացնում է հետևյալ գործառույթները.

– Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.

– պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.

– աշխարհագրական օբյեկտների անվանումների լիազոր մարմին.

– անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.

– գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.

– իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը, հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը.

– պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

Անշարժ գույքի կադաստրի վարչության գործունեությունը մանրամասն ներկայացված է վարչության պաշտոնական կայքէջում՝ nkrcadastre.am