Պետական գույքի կառավարման վարչությունը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչությունը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարում է պետական գույքը` պետությանը, որպես գույքի սեփականատեր, դարձնելով շուկայական հարաբերությունների լիարժեք մասնակից` առաջնորդվելով արդյունավետության սկզբունքով:

Պետական գույքի կառավարման վարչությունը իր իրավասությունների սահմաններում իրականացնում է մի շարք գործառույթներ, որն մանրամասն ներկայացված է վարչության պաշտոնական կայքէջում՝ www.guyq.nkrgov.am :