290A2017 (2)

էկոնոմիկայի և արտադրական

ենթակառուցվածքների նախարար

Պաշտոնն ստանձնել է                    

25.09.2017

 

 

 

 

 

 

 

 

 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979 թ. 21 հունվարի, ՌԴ ք. Չերեպովեց:

 

Կրթություն

1995-1999 թթ. – Արցախի պետական համալսարան` «Տնտեսագիտություն» մասնագիտություն:

2003 թ. – Արցախի պետական համալսարան` իրավագիտության ֆակուլտետ` իրավաբան:

2013-2015 թթ. – Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ «Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտություն:

 

Աշխատանքային գործունեություն

1999-2003 թթ. – ԼՂՀ վարչապետի օգնական:

2003 թ. փետրվար – սեպտեմբեր – ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար:

2003-2004 թթ. – զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2005-2007 թթ. – ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացման բաժնի պետ:

2007-2009 թթ. – ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:

2009-2010 թթ. – Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ։

2010-2011 թթ. – ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։

2011 թ. ապրիլի 1 – ից – ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

2011 թ. հոկտեմբերի 31 – ի ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։

2012 թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար։

2015 թ. հուլիսի 4 – ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար:

2017 թ. սեպտեմբերի 25-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար:

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական է:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք զավակ: