Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը օրենքով սահմանված կարգով տրամադրում  է լիցենզիաներ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին: Լիցենզավորման գործունեությունը իրականացնում  է էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժինը, որի հիմնական նպատակը նշված բնագավառում լիցենզավորման գործընթացի կազմակերպումն  է, մասնավորապես՝

  • Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումը,
  • Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումը,
  • Փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման լիցենզավորումը,

Օրենսդրություն

<<Լիցենզավորման մասին>> ԼՂՀ օրենքը

Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը:  

 

                          ԼՂՀ կառավարության 2008 թվականի մայիսի 6-ի N 322 որոշում

 

Տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը:

 

                          ԼՂՀ կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի N 449 որոշում

 

Փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման լիցենզավորման կարգը:            

 

 

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ

 

Էկոնոմիկայի բնագավառում գործող լիցենզիաների տեսակները

Էկոնոմիկայի բնագավառում գործող լիցենզիաների տեսակները

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժին,  հեռ.` (+374 47) 94-98-33