Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսավարող սուբյեկտներ

Սեպտեմբերի 10, 2020

Ս. թ. սեպտեմբերի 10-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Արցախի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման հանձնաժողովի նիստը:

 

 Քննարկվել է «Ինստիգեյթ Սիսթեմս», «Բրինգի Թեք» ՍՊԸ-ի  և «Ջիգսավ» ԱԿ տնտեսավարող սուբյեկտների հարկային արտոնությունների հավաստագրերի հայտերը: Հանձնաժողովը ուսումնասիրել է ներկայացված դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը և տվել է դրական եզրակացություն:

Նշենք, որ ընթացիկ տարում հարկային արտոնություն էին ստացել ՏՏ ոլորտի ևս 7 տնտեսավարող սուբյեկտներ:

 

 

Տրված հավաստագրի հիմքով, նշված ընկերությունների համար սահմանվում են հետևյալ հարկային արտոնությունները.

  • ընկերության աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 5 տոկոս դրույքաչափով,
  • ընկերությունը լրիվությամբ ազատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից առաջացած շահութահարկի վճարումից:

Հարկային արտոնությունները, համաձայն օրենքի, գործելու են մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:

ԱՀ կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը և շարունակական աճի խթանմանը: