Հայտարարություն

Հուլիսի 15, 2020

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը ղեկավարվելով Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 29-ի N 134-Ա որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման միջոցառումների շրջանակներում ֆինանսական օժանդակություն է տրամադրում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Ծախսերի մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն փոխադրողներին, որոնք ելնելով անհրաժեշտությունից՝ բնակչության նվազագույն տրանսպորտային պահանջարկը բավարարելու նպատակով, համապատասխան երթուղային ցանցը կազմավորող մարմնի ղեկավարի որոշմամբ սպասարկել են կամ կշարունակեն սպասարկել սահմանած երթուղիները:

Անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրվի  այն փոխադրողներին, որոնք գտնվել կամ գտնվում են պարապուրդում:

Փոխհատուցումը տրամադրվում է սկսած 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև արտակարգ իրավիճակի գործողության ժամկետի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:  

Շահառուները պայմանագիր կնքելու նպատակով կարող են ներկայանալ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի  տրանսպորտի վարչություն, հասցե Փետրվարի 20 փողոց, շենք 1:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ հեռ. 94-84-35: