Արցախի ՏՏ կենտրոնը նոր տնօրեն ունի

Հունիսի 24, 2020

«Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն Լևոն Լենստոնի Ղուլյանը նշանակվել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի տնօրեն:

 

 «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը սույն թվականի հունիսի 24-ին ընկերության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին, շնորհավորելով վերջինիս նախարարը իր խոսքում կարևորել է Արցախի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, շոշափել տարբեր ծրագրերի շուրջ Հիմնադրամի ռազմավարության, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման և պետության-մասնավոր հատված ակտիվ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

 

Տնօրեն Լևոն Ղուլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ պատասխանատու աշխատանքում կգործադրի բոլոր ջանքերը Հիմնադրամի հետագա զարգացման համար: