Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ

Մարտի 27, 2020

       Հարգելի՛ քաղաքացիներ,

➡️ ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հիմք ընդունելով Արցախի Հանրապետության կառավարության «ԱՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի համապատասխան որոշման պահանջները, ԱՀ-ում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, ժամանակավորապես դադարեցնում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների կամ այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացման։

‼️Հորդորում ենք քաղաքացիներին, որ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկեն առցանց եղանակով՝ 💻info@armei.am էլեկտրոնային փոստի միջոցով: