ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի Ամանորյա ուղերձը

Դեկտեմբերի 31, 2019

Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Տարեմուտի նախաշեմին ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել ամփոփում է տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով:

Հիմնական ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական զարգացում:

2020 թվականին Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրելու ոլորտի խնդիրների իրագործման ուղղությամբ:

Մենք մուտք  ենք գործում նոր տարի՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, առողջություն և հաջողություններ բոլոր ձեռնարկումներում:

Թո՛ղ միասնությունը և կայունությունը տիրի մեր Հայրենիքում և յուրաքանչյուրիս ընտանիքում:

Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին:

Թո՛ղ 2020 թվականը լինի անցնցում խաղաղության և տնտեսական հզորացման տարի:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: