Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը շուրջ 1միլիոն 863 հազար դրամ է հանգանակել Հեռուստամարաթոն-2019-ին

Նոյեմբերի 28, 2019

 

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը ենթակա ստորաբաժանումների հետ համատեղ շուրջ 1միլիոն 863 հազար դրամ է հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա հեռուստամարաթոնին:

Նախարար Լևոն Գրիգորյանը կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել այս հեռուստամարաթոնին, քանզի այն նպաստելու է համազգային նշանակությամբ բազմաթիվ ծրագրերի իրագործմանը և մեր միասնական հայրենիքի շենացմանը: