Սպառողների իրազեկում՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում

Նոյեմբերի 25, 2019

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության նախաձեռնությամբ ս.թ նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել իրազեկում-հանդիպում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։ Ներկայացնելով տեսչության գործունեության ոլորտը, ոչ պարենային արտադրանքի շուկայում իրականացվող վերահսկողության աշխատանքները՝ տեսչության պետ Գագիկ Նարիմանյանը ընդգծել է, որ հանրության իրազեկումը և սպառողների բարձր իրավագիտակցությունն իրենց շահերի պաշտպանության ոլորտում լավագույն մեխանիզմներից մեկն է շուկայի անվտանգության ապահովման առումով։     

 Տեսչության աշխատակիցները  անդրադարձել են ոչ պարենային արտադրանքի շուկայում ապրանքների  անվտանգությանը, սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ ապրանքների սերտիֆիկատներին, հայտարարագրերերին, մակնշմանը, անդրադարձել առավել վտանգավոր ոլորտներին՝ մանկական խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական միջոցներ, գազանման վառելիքով աշխատող սարքավորումներ: Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով տեսչությունը կարևորել է հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ակտիվ դերակատարությունը և համագործակցությունը: Աշխատակիցները ցուցադրել են նաև տեսահոլովակ՝ նվիրված ոչ պարենային ապրանքների հետ վերադարձմանն առնչվող խնդիրներին և համապատասխան օրենսդրական կարգավորումներին:

Տեսչության աշխատակիցները հանդես են եկել պարզաբանումներով և պատասխանել դասախոսների և ուսանողների հարցերին:  

Շուկայի և սպառողների շահերի պետական տեսչության աշխատակիցները հանդիպել են նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր՝ Հոհվաննես Թոքմաջյանի և ուսումնափորձնական լաբորատորիայի ղեկավար՝ Գագիկ Ներսիսյանի հետ: