Շնորհավորական ուղերձ

Հոկտեմբերի 9, 2019

  Հարգելի´ փոստային համակարգի աշխատակիցներ,

 

    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Փոստի համաշխարհային օրվա կապակցությամբ:

    Անգնահատելի է Ձեր աշխատանքի դերն ու նշանակությունը՝ բնակչությանը մատուցած ծառայությունների շրջանում: Առաջընթացի և ձեռքբերումների հասնելու ճանապարհին մենք շարունակելու ենք մեր հետևողական և ազգանպաստ աշխատանքը: Ձեր աշխատանքի ետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են նախորդների գործը՝ քայլելով ժամանակի պահանջներին համընթաց:

            Համոզված եմ, որ  մասնագիտական կարողությունների և նվիրական աշխատանքի շնորհիվ  համակարգում արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ:

             Նորից շնորհավորում եմ Ձեզ, մաղթում  հաջողություններ՝ Ձեր կարևոր և հայրենանվեր աշխատանքում: