ԱՀ և ՀՀ բջջային օպերատորների կողմից ռոումինգի սակագների նվազեցման քննարկումներ

Հունիսի 27, 2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, ԱՀ Հանրային ծառայությունները և տեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի մասնակցությամբ սույն թվականի հունիսի 25-26-ը անցկացվեց համատեղ քննարկումներ ԱՀ և ՀՀ կապի օպերատորների միջև գործող ռոումինգ ծառայության սակագնի նվազեցման շրջանակներում:                                                               Ի կատարումն վերոգրյալի՝ որպես առաջին քայլ որոշվեց 2019թ. օգոստոսի 1-ից Արցախում բոլոր օպերատորների ռոումինգի սակագները համահավասարեցնել: