«Արցախկապ» ՓԲԸ նոր տնօրեն ունի

Հունիսի 14, 2019

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի սույն թվականի հունիսի 13-ի հրամանի համաձայն «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Արտյուշայի Ալեքսանյանը:

Այսօր էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն այցելել է «Արցախկապ» ՓԲԸ և ընկերության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ տնօրենին: Նախարարը հույս է հայտնել, որ Ալեքսեյ Ալեքսանյանը բարեփոխումների նոր փուլում իր ամբողջ գիտելիքներն ու փորձը կծառայեցնի ոլորտի զարգացման և սպասարկման որակի բարձրացման գործում:

Ալեքսեյ Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և խոստացել, որ ջանք չի խնայի ընկերության զարգացման և կապի որակի բարձրացման համար: