Դասական աճուրդ. վաճառքի է ներկայացվել 25 լոտ

Մայիսի 27, 2019

Սույն թվականի մայիսի 27-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադարական ենթակառուցվածքների նախարարության  աշխատակազմը «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ԱՀ կառավարության Ν972-Ա և Ν306-Ա որոշումների համաձայն կազմակերպել է դասական աճուրդ: Վաճառքի է ներկայացվել ընդհանուր 25 լոտ՝ ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ: Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել  59 գնորդ: Արդյունքում վաճառվել է ներկայացված ամբողջ գույքը:

Դասական աճուրդին մասնակցած քաղաքացիները գոհունակություն են հայտնել բաց ու թափանցիկ կազմակերպված աճուրդի կապակցությամբ: