Հանդիպում իտալացի գործարարների և հասարակական գործիչների հետ

Մարտի 13, 2019

Այսօր՝ մարտի 13-ին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած մի խումբ իտալացի գործարարների ու հասարակական գործիչների՝ փիլիսոփայության պրոֆեսոր Շվան Նեշ-Մարշալի գլխավորությամբ:

Լևոն Գրիգորյանն ողջունելով հյուրերին շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Իտալացի գործարարները նախարարին ներկայացրեցին Իտալիայի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության ձևերը, ինչպես նաև Իտալիայի տարբեր շրջանների բիզնես միջավայրի յուրահատկությունները: Հյուրերը նաև Իտալիայի Հանրապետություն հրավիրեցին ոլորտի պատասխանատուներին՝ տեղում բիզնես-միջավայրին ծանոթանալու և համագործակցության նոր եզրեր գտնելու համար: