ԱՀ կառավարության հերթական նիստին Լևոն Գրիգորյանը ներկայացրել է մի շարք ոլորտային որոշման նախագծեր

Մարտի 11, 2019

Այսօր՝ մարտի 11-ին, Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ներկայացրել է «ԱՀ տնտեսության զարգացմանն ուղղված 2019 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին», «ԱՀ 2019թ. պետական բյուջեով նախատեսված «Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների գնման գծով պետական պատվերի ծրագիրը հաստատելու մասին», «ԱՀ 2019 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը հաստատելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագծերը:

«ԱՀ տնտեսության զարգացմանն ուղղված 2019 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծում ներկայացվել է Արցախի Հանրապետության տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թ. միջոցառումների ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը, արտահանելի հատվածի ընդլայնմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, որակի ենթակառուցվածքների զարգացմանը:

«ԱՀ 2019թ. պետական բյուջեով նախատեսված «Գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների գնման գծով պետական պատվերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծում ներկայացվել է ՊՈԱԿ-ի կողմից 2019թ. նախատեսված ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել քարտեզագրման աշխատանքներ, հողային հաշվետվությունների կազմում, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրում, ոռոգվող հողերի գույքագրում, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների ժողովածուների տպագրություն, բնակավայրի հասցեների ռեեստրի կազմում:

«ԱՀ 2019 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող թվային ձևաչափով հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի նպատակն է՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Հանրային հեռուստաալիքների և ռադիոյի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջատար թվային հեռուստաալիքների հասանելիության ապահովումն Արցախի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև դրանց որակի բարձրացումը և մատչելիության ապահովումը: