Շնորհավորական ուղերձ

Դեկտեմբերի 22, 2018

Հարգելի էներգետիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:

Կայուն տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը և այն մշտապես գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում:

Արցախում էներգետիկ  բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումներն ակնառու են և այդ  աշխատանքների ետևում  կանգնած  են  նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն  շարունակում են նախորդների գործը և  ավանդույթները՝ չմոռանալով քայլել ժամանակի պահանջներին համընթաց: 

Հարգարժան էներգետիկներ, Դուք Ձեր մասնագիտական կարողություններով և հմտությամբ լույս և ջերմություն եք բերում մարդկանց: Վստահ եմ, որ այսուհետ էլ ջանք չեք խնայի էներգահամակարգի առջև դրված խնդիրները պատվով և հաջողությամբ լուծելու համար: Մեր  նպատակն է  ունենալ անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ  համակարգ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ` Ձեր  դժվարին և պատասխանատու գործում: