Դասական աճուրդ. վաճառքի է ներկայացվել 15 լոտ

Դեկտեմբերի 15, 2018

Դեկտեմբերի 14-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադարական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ԱՀ կառավարության Ν972-Ա որոշման համաձայն կազմակերպել է դասական աճուրդ: Վաճառքի է ներկայացվել ընդհանուր 15 լոտ՝ ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ: Աճուրդին մասնակցության հայտ են ներկայացրել ու մասնակցել  23 գնորդ: Արդյունքում վաճառվել է ներկայացված ամբողջ գույքը:

Դասական աճուրդին մասնակցած քաղաքացիները գոհունակություն են հայտնել բաց ու թափանցիկ կազմակերպված աճուրդի կապակցությամբ: