Լևոն Գրիգորյանն Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պատվիրակությանը ուղեկցել է Արցախում գործող արտադրական ձեռնարկություններ

Նոյեմբերի 27, 2018

Նոյեմբերի 24-ին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվաքների նախարար Լևոն Գրիգորյանն աշխատանքային այցով Արցախ ժամանած Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության փոխվարչապետ Ալեքսեյ Ցուրկանի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ շրջայց է կատարել Արցախի Հանրապետությունում գործող մի շարք արտադրական ձեռնարկություններ:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվաքների նախարարը հյուրերին է ներկայացրել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գործող ձեռնարկությունների գործունեությունը և ծանոթացրել գործարանների արտադրանքին: