Համագործակցության համաձայնագրի ստորագրում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության միջև

Նոյեմբերի 5, 2016

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրում:

Կարևորելով երկու նախարարությունների միջև համագործակցությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը իր ելույթում նշել է. «Ստորագրվող հուշագրում մենք նախատեսում ենք բոլոր այն ուղղությունները, բոլոր մեր այն անելիքներն ու համատեղ աշխատանքները, որոնք մենք պիտի իրականացնենք այսուհետ համատեղ մեր գործունեության ընթացքում»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանը նույնպես կարևորեց նման համագործակցությունները և հայտնեց, որ այն լինելու է ակտիվ ու առարկայական:

dscn2660