naxarar Ուրախ եմ ողջունել ձեզ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքէջում:

 

  Կայքէջի միջոցով ձեզ մատուցվում է համակարգված և համապարփակ տեղեկատվություն նախարարության կառուցվածքի, աշխատակազմի ստորաբաժանումների և դրանց կանոնադրական լիազորությունների ու գործառույթների, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, գործող կամ մշակվող իրավական և նորմատիվ ակտերի, գործունեության ուղղությունների, գերատեսչության հետ փոխադարձ կապի ձեզ համար հարմար միջոցների ու ձևերի վերաբերյալ։

 

  Մեզ համար, անկասկած, հաճելի կլինի կայքէջի միջոցով ստանալ ձեր կառուցողական նկատառումներն ու առաջարկությունները՝ ուղղված ոլորտի պատասխանատուներին, ինչը, համոզված ենք, էլ ավելի կնպաստի նախարարության առջև դրված խնդիրների կշռադատ և արդյունավետ լուծմանը։

 

Ամենայն հարգանքով՝
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական
ենթակառուցվածքների նախարար
Լևոն Գրիգորյան

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ